
Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է տիեզերական մասշտաբի մահացու անոմալիա: Այս մասին հաղորդել է Science Alert-ը:
Գիտնականների հայտնագործությունը ցույց է տալիս, որ Տիեզերքն իրականում կարող է լինել գնդաձև, այլ ոչ թե հարթ, ինչպես նախկինում կարծում էին: Այդ դեպքում ամբողջ տարածքը կարող է սեղմվել սինգուլյարության մեջ:
Տիեզերքում գտնվող Planck տիեզերական աստղադիտարանի տվյալների համաձայն՝ Տիեզերքում ուժեղ կորություն ունեցող անոմալիա կա: Այն անվանում են Alens, և դա կարելի է բացատրել Տիեզերքի ձևով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը