YouTube-ի Paramount Pictures ալիքում հայտնվել է ռեժիսոր Մարտին Սքորսեզեի «Լռություն» պատմական էպոսի պաշտոնական թրեյլերը:
Կինոնկարում խաղում են՝ Լիամ Նիսոնը («Շինդլերի ցուցակը», «Իրական սեր»), Էնդրյու Հարֆիլդը («Սոցիալական ցանց», «Նոր սարդ մարդը») և Ադամ Դրայվերը («Լյուին Դեւիսի ներսը», «Օրենք և կարգ» սերիալ):
«Լռությունը» Սյուսակ Էնդոյի վեպի էկրանավորումն է, վեպ, որը նվիրված է 17-րդ դարում պորտուգալացի ճիզվիտ հոգևորականների ճապոնական առաքելությանը: Ֆիլմն էկրան կբարձրանա 2016 թվականի դեկտեմբերի 23-ին: