Գիտնականները ուսումնասիրել են, թե ողնաշարի հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ բուժական մերսման բուժընթացից հետո ինչպես են փոխվում հույզերը եւ սեփական գրավչության ըմբռնումը: Արդյունքները հրապարակվել են «Bulletin of Siberian Medicine» հանդեսում: Հետազոտությունն անցկացրել են Տյումենի պետական համալսարանի (ՏյումՊՀ) աշխատակիցները՝ Վ.Ի.Վեռնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի գործընկերների հետ համատեղ:
Հետազոտողները գնահատել են մերսումից հետո մարմնի ձեւի ըմբռնման փոփոխությունները հիվանդ ողնաշարով 50 պացիենտների մոտ: Մերսումից հետո նյարդահոգեբանական լարվածությունը կա՛մ զգալիորեն նվազել է, կա՛մ բոլորովին նորմալացել է: Հյուծվածությունն ու հոգնածությունը, շատ դեպքերում, փոխարինվել են ակտվությամբ եւ լավ տրամադրությամբ:
Հոգեբանական ցուցանիշները բուժընթացից առաջ եւ հետո գնահատել են Մաքս Լյուշերի գունային թեստի եւ Իգոր Սոլոմինի «Գունային փոխաբերությունների» օգնությամբ: Այս եղանակները թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ առանց գիտակցական մակարդակի, երբ մարդը կենսական իրավիճակներն ու պահանջները կապում է հուզական ռեակցիաների հետ:
«Բուժական մերսման բուժընթացից հետո, ի լրումն սեփական բուժական էֆեկտի, բարելավվում է պացիենտների ընդհանուր հոգեբանահուզական վիճակը, Հաշվի առնելով, որ էֆեկտն ստացվել է հիվանդություններ ունեցող պացիենտների վրա, այն համեմատաբար առողջ մարդկանց վրա ավելի հեշտ կստացվի»,- պատմել է հետազոտության հեղինակ, ՏյումՊՀ-ի ընդհանուր եւ սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Իննա Վասիլեւան:
Հետագայում Տյումենի պետական համալսարանի գիտնականները մտադիր են գնահատել կոսմետոլոգիական ընթացակարգերից ստացված հոգեբանական էֆեկտները: