
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիները կարող են օգտվել նոր համալիրի ավտոկանգառից, որն ունի 600 մեքենայի կայանման հնարավորություն:
Մեքենայի կայանման յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 500 ՀՀ դրամ, ամենօրյա կանգառման համար` 2.000 ՀՀ դրամ: Առաջին 10 րոպե կայանումն անվճար է:
Վճարումն ընդունվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` քարտի միջոցով:
Օդանավակայանում գործում է նաև ավտոմեքենաների «Երկար կայանում» ծառայությունը: Ծառայությունից օգտվելու դեպքում, ավտոմեքենան կայանելով 5 օրից մինչև 30 օր (30-րդ օրը ներառյալ), կգանձվի ընդամենը 10 հազար ՀՀ դրամ: Այս ծառայությունը չի տարածվում ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա։