Խանութներում կոսմետիկայի տեստերները կարող են իրական վտանգ ներկայացնել առողջության համար, քանի որ առկա է հերպեսով, ստաֆիլակոկով եւ աղիքային ցուպիկով վարակվելու հավանականություն։ Հետազոտությունն անցկացրել է WCNC Charlotte հեռուստաընկերությունը:
Հետազոտության ընթացքում կոսմետիկայի խանութներից նմուշներ են վերցվել, որոնցից կարող են օգտվել բոլոր այցելուները։ Դրանք տեղավորել են սնուցիչ միջավայրով փորձանոթներում։ Հինգ օր անց դրանք փոխանցվել են ինֆեկցիոն հիվանդություններով զբաղվող մասնագետին:
Նմուշների ուսումնասիրության ընթացքում Պիեմոնտի բժշկական կենտրոնի բժիշկ Արաշ Պուրսինան հայտարարել է, որ դրանցից երկուսը ստաֆիլակոկի տարածման աղբյուր են եւ մահացու վտանգավոր են։ Բացի այդ՝ մյուս նմուշների հետազոտությունը բացահայտել է հերպեսի եւ աղիքային ցուպիկի առկայությունը։
«Կոսմետիկ միջոցների համընդհանուր օգտագործման դեպքում հնարավոր է նույնիսկ վարակվել հիվանդությամբ, որը փոխանցվում է սեռական ճանապարհով»,- հայտարարել է տեստերները հետազոտած բժիշկ Պուրսինան։