18-ամյա աղջիկը հիվանդանոցում է հայտնվել շրթունքների մեծացման համար ֆիլեր ներարկելուց հետո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

18-ամյա աղջիկը հիվանդանոցում է հայտնվել շրթունքների մեծացման համար ֆիլեր ներարկելուց հետո

18-ամյա աղջիկը հիվանդանոցում է հայտնվել շրթունքների մեծացման համար ֆիլեր ներարկելուց հետո: Նրա խոսքով՝ միջամտությունից հետո շրթունքները նմանվել էին «պինդ նրբերշիկի», իսկ դրանցից սկսել է արտահոսել «կանաչ և դեղին թարախ»,- փոխանցում է FoxNews-ը:

Լորեն Ուինսթանլին պնդում է, որ միջամտության համար վճարել է մոտ 220 դոլար: Նրա խոսքով՝ շրթունքները գրեթե անմիջապես ուռչել են, բայց կոսմետոլոգը հավաստիացրել է, որ այտուցը կիջնի: Բայց այն չի իջել, շրթունքները 3 անգամ մեծացել են և սկսել ցավել:

Ուինսթանլին պնդում է, որ ցավազրկողները չէին օգնում, և մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նրան հիվանդանոցից տուն էին ուղարկել, նրան հոսպիտալացրել են: Նրան վիրահատել են վարակված ֆիլերը հեռացնելու համար:

«Շրթունքներս նման էին պինդ նրբերշիկի,- ասել է նա: – Ես սկսեցի ինձ վատ զգալ, ջերմություն ունեի, վզիս և այտերիս կապտուկներ կային: Ինձ անմիջապես հակաբիոտիկներ տվեցին և ներերակային ցավազրկողներ: Արյան հետազոտությունը ցույց տվեց, որ ինձ մոտ A խմբի ստրեպտոկոկային ինֆեկցիա է: Ես չէի կարողանում ուտել կամ խմել, քանի որ իմ շրթունքները դեռևս սովորական չափից 3 անգամ մեծ էին և շարունակում էին աճել ու լցվել դեղին թարախով»:

А խմբի ստրեպտոկոկը կարող է առաջացնել մի քանի տարբեր ինֆեկցիաներ, այդ թվում՝ կոկորդի բորբոքում, քութեշ, նեկրոտիկ ֆասցիիտ, ռևմատիզմ և հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտ:

Ուինսթանլին հիվանդանոցում է անցկացրել մեկ շաբաթ:

med.news.am