
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անգլիական այգում շուտով կբացվի Պլանետարիում։ Այն տարածաշրջանում կլինի լավագույնը։ Պլանետարումը նախատեսված է դպրոցականների, ուսանողների և հասարակության այն հատվածի համար, ովքեր հետաքրքրված են աստղագիտությամբ և այլ գիտական ուղղություններով։ Եռաչափ ֆորմատով կցուցադրվեն ուսուցողական ֆիլմեր տիեզերքի և այլ գիտական նվաճումների մասին։
Նախաձեռնության հեղինակն է այգու վարձակալ Հովհաննես Արծվունին»: