Ո՞ր դեպքերում թեյը կարող է վտանգավոր լինել
Advertisement 1000 x 90

Ո՞ր դեպքերում թեյը կարող է վտանգավոր լինել

Ոչ բոլորին է խորհուրդ տրվում մեծ քանակով թեյի օգտագործումը: Դրա օգտագործումը խորհուրդ է տրվում սահմանափակել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց ունեցողներին՝ պնդում է բժիշկ-սննդաբան Մարինա Մակիշան:

«Արգումենտի ի ֆակտի» թերթին նա հայտնել է, որ թեյը կարող է այրոց առաջացնել և գրգռել աղեստամոքսային տրակտը:

Թեյը նաև հակացուցված է հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի դեպքում: Թեյի մեջ պարունակվող տանինը մեծացնում է ուղեղի գործունեությունն ու կարող է անքնություն առաջացնել, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն օգտագործել երեկոյան ժամերին:

Փորձագետը նշել է, որ կանաչ թեյի հաճախակի օգտագործման պատճառով երիկամներում կարող են քարեր առաջանալ:

Մասնագետը նաև խորհուրդ է տվել չօգտագործել կաթով թեյ նրանց, ովքեր ստամոքսի և աղիքների հետ կապված խնդիրներ ունեն, քանի որ կաթը խմորում է առաջացնում:

med.news.am