Լազերային էպիլյացիա բիկինիի հատվածում
Advertisement 1000 x 90

Լազերային էպիլյացիա բիկինիի հատվածում

Ոսկի միջոցով էպիլյացիան բավականին ցավոտ է, քանի որ այդ հատվածում մաշկը բարակ է, իսկ մազերը՝ հաստ և խորը մազարմատներով։
Նախապատրաստում Պրոցեդուրան առավելագույնս արդյունավետ և անցավ դարձնելու համար, անհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն․
Պրոցեդուրայից առաջ 2 շաբաթ չի կարելի արևային լոգանք ընդունել կամ այցելել սոլյարի, արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելիս անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան միջոց SPF 30+։

Պրոցեդուրայից առաջ 2 շաբաթ հրաժարվեք մազահեռացման բորոլ տեսակներից, որոնք հեռացնում են մազն արմատից, քանի որ դրանք վնասում են մազի ֆոլիկուլը, իսկ մազարմատի բացակայությունը նվազեցնում է պրոցեդուրայի արդյունավետությունը։

Պրոցեդուրայից առաջ սափրեք մազերը տվյալ հատվածում․ մազի երկարությունը չպետք է գերազանցի 1-2 մմ-ը։

Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է մաշկը թողնել հանգիստ, 2 շաբաթվա ընթացքում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ինչպես նաև 3 օր խուսափել լողավազանից, սաունայից, տաք լոգանքներից և այլն։ Ըստ որում, լազերային էպիլյացիյայի շրջանում մազերը կարելի է միայն սափրել։

Ինչպե՞ս է ազդում լազերը

Մազահեռացման այս տեսակը հիմնված է մազի ֆոլիկուլի վրա կարճ լուսային ալիքների ազդեցության վրա։ Թափանցելով մաշկի մեջ 2-3 մմ խորությամբ՝ այդ ալիքները ազդում են միայն մազարմատների վրա և չեն տարածվում։

Լազերային էպիլյացիյա խորհուրդ է տրվում եթե ձեզ մոտ մազերն աճում են արագ և խիտ, իսկ դեպիլիացիայի պրոցեդուրաները ձեզ մետ ցավային զգացողություններ կամ մաշկի գրգռվածություն են առաջացնում։

Այն խորհուրդ չի տրվում հղիներին, փսորիազ, վարիկոզ խնդիրներ ունեցողներին (2+ աստիճան), տվյալ հատվածում մաշկի վրա ի ծնե մազոտ նշան ունեցողներին, խալերի մեծաքանակություն ունեցողներին, լեյկոզ, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև որոշ վիրուսային հիվանդությունների դեպքում:

sotskiy.am