Ինչո՞ւ է մարդկանց մոտ քաղցկեղն ավելի չարորակ, քան խոշոր եղջերավոր անասունների մոտ
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է մարդկանց մոտ քաղցկեղն ավելի չարորակ, քան խոշոր եղջերավոր անասունների մոտ

Ինչո՞ւ է մարդկանց մոտ քաղցկեղն ավելի չարորակ, քան խոշոր եղջերավոր անասունների մոտ: Հարցին պատասխանել են ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականները:

Phys.org-ի հաղորդմամբ՝ գիտնականները տարբեր մեթոդների օգնությամբ նույնականացրել են գեները, որոնք մասնակցում են ստրոմայում քաղցկեղի բջիջների ինվազիային: Ապա մասնագետները մոդիֆիկացրել են մարդու ֆիբրոբլաստներն այնպես, որ իրենց գենետիկ պրոֆիլով հիշեցնեն կովի ֆիբրոբլաստները: Եվ ինչպես պարզվել է, փոփոխված մարդկային հյուսվածքները ցույց են տվել մելանոմայի բջիջների ինվազիայի նկատմամբ բարձր կայունություն:

Եվ դա կարող է բացատրել այն, թե ինչու է խոշոր եղջերավոր անասունների մոտ մելանոման ոչ այդքան չարորակ, որքան մարդկանց մոտ: Գիտնականների խոսքով՝ քաղցկեղի նկատմամբ մարդկանց խոցելիությունը կարող է բացատրվել էվոլյուցիոն ադապտացիայով, որը թույլ է տալիս բարելավել պտղի զարգացումը՝ ուշ տաիքում մահվան ելքերի ավելի բարձր հավանականության հաշվին:

Այդ հետազոտության արդյունքները կարող են օգնել մշակել քաղցկեղի տարածման նկատմամբ մարդու բջիջների կայունության բարձրացման մեթոդները գեների ակտիվության կառավարման միջոցով՝ դրանք նույնականացնելով կովի բջիջներին:

news.am