
Գաղթականներով հավաքվել՝ զրուցում էինք… մեր երեխաների մասին: Մեկն ասաց.
– Մեր երեխաները կամաց-կամաց ամերիկացի են դառնում: Ռուսերեն չեն կարդում: Ահավոր է: Նրանք Դոստոևսկի չեն կարդում: Ի՞նչպես պետք է ապրեն առանց Դոստոևսկի կարդալու:
Նրան պատասխանեց նկարիչ Բախչանյանը.
– Պուշկինն ապրել է, և կարծես, լավ էլ դիմացել է:
Սերգեյ Դովլաթով
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը