Տակառագործ ճարտարագետի ձեռքը ժամանակի զարկերակին է. armradio.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տակառագործ ճարտարագետի ձեռքը ժամանակի զարկերակին է. armradio.am

Վայոց Ձորի սրտում՝ Եղեգնաձորում, արդյունաբերական նախկին հսկայի՝ տրիկոտաժի ֆաբրիկայի կողքին փոքրիկ արահետը շեղում է այնտեղ հայտնված մարդու  ճանապարհն ու տանում դեպի մի վայր,  որը դրսից ոչինչ չասող շինություն է: Հենց այդպես էլ ես հայտնվեցի այնտեղ:

Արհեստանոց էր:  Դարպասից ներս միայն տարբեր չափի երկաթե հաստոցներ էին, որոնց ետևում  աչքս շոյեցին  կաղնե տակառները: Այդպիսի մեծ չափերի տակառներ տեսել էի միայն գինու և կոնյակի պահեստներում: Դրանք դեռ ապրանքային տեսքի չէին բերվել, մշակվում էին:

Իսկ վարպետը  մասնագիտությամբ ճարտարագետ Հայկ Իսախանյանն է, ում միտքը մշտապես պրպտումների մեջ է:  21 տարի առաջ նա փնտրեց ու գտավ տնտեսական խնդիրները լուծելու իր ճանապարհը:

«Վայոց Ձորի մարզում հիմնական գերակա ճյուղերից մեկը գինեգործությունն է: Մենք ունենք  «Արենի» տեսակի խաղող, որից մենք, մեր պապերը, մեր նախնիները պատրաստել են բարձրորակ գինի: Ես լինելով ինժեներ՝ երկար տարիների փորձով, մտածեցի, որ կարելի է դնել տակառների արտադրնություն: Բոլոր հաստոցները ինքս եմ պատրաստել, գնված չեն: Երկաթները հավաքել եմ փողոցից, գնել շուկայից, Պարսկաստան գնացող հին  մեքենաներ եմ գնել, ձևափոխել ու պատրաստել տակառի արտադրություն»:

Ամբողջությամբ՝ armradio.am