
Մեյձի համալսարանի գիտնականները ծրագրում են մարդկային ենթաստամոքսային գեղձ աճեցնել խոզի օրգանիզմում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գիտնականները ծրագրում են գենային մոդիֆիկացիայի ճանապարհով խոզի սաղմին զրկել ենթաստամոքսային գեղձ «ստեղծելու» հնարավորությունից, որից հետո ներդնել մարդկային խթանված ցողունային բջիջներ և կենդանու օրգանիզմում աճեցնել մարդկային ենթաստամոքսային գեղձ:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում համանման հետազոտությունների արգելքը հանվել է միայն մարտին: Ճապոնացի հետազոտողներն անմիջապես օգտվել են դրանից: Այս պահին մկների վրա համանման փորձերի են պատրաստվում նաև Տոկիոյի համալսարանում: Ընդ որում՝ Ճապոնիայում նախկինի պես արգելված է մարդուն օրգաններ փոխպատվաստել, որոնք աճեցվել են կենդանիների մեջ: