Աղիներում մանրէների կազմը չի ազդում մարդու քաշի վրա, վստահեցնում են ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականները: Նրանք ոչ մի տարբերություն չեն գտել ճարպակալումով տառապող և սլացիկ կազմվածքով մարդկանց միկրոբիոմների միջև:
Գիտնականները ստեղծել էին դասակարգված մոդել, որը հաշվի է առնում զանազան բակտերիաների մասին ամբողջ տեղեկատվությունը ու դրա հիման վրա կանխատեսում ճարպակալման հավանականությունը: Սակայն այդ մոդելի կիրառումը 10 հետազոտություններից 9-ի դեպքում արդյունավետ չի եղել, ինչը ապացուցում է, որ մարդու քաշի վրա աղիների մանրէնների ազդեցության մասին տեսությունը անհիմն է:
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ չկա «առողջ միկրոբիոմ» հասկացություն, քանի որ հարյուրավոր մարդիկ աղիների բակտերիաների տարբեր քանակ ունեն: Նաև նրանք անհիմն են համարում այն գաղափարը, որ դեղորայքի ու սննդի հավելումների միջոցով հնարավոր է միկրոբիոմը շտկել ու ավելորդ քաշից ազատվել: Սակայն մարդու սննդակարգում բավականաչափ բջջանյութ ու նուտիենտներ ներառելով իսկապես կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ, շեշտում են գիտնականները: