Կնոջ մարմնի ինտիմ հատվածներն այսօր ակտուալ թեմա են դարձել գեղեցկության ինդուստրիայում։ Այդ թրենդն անգամ անուն ունի՝ V-beauty: Հատուկ միջոցները, ներարկումներ և անգամ պլաստիկ վիրահատություններ և այդ դեռ բոլորը չէ․ հանուն սեքսուալ ներդաշնակության կոսմետիկա էլ է արտադրվում։
Ինտիմ պլաստիկայի ոլորտը թերևս միակն է, որտեղ սարաֆանային ռադիոն չի գործում․ կանայք գլուխ են գովում իրենց կրծքի, քթի կամ կոպերի պլաստիկ վիրահատությամբ, բայց զինվորական գաղտնիքի պես լռում են, երբ հերթը հասնում է ինտիմ պլաստիկային։
Իզուր․ չէ՞ որ հաճախ անգամ ամենափոքր շտկումը բիկինիի հատվածում կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել և ազատել բարդույթներից։ Օրինակ սեռական շուրթերի ձգումը շատ արագ և պարզ միջամտություն է, որի մասին մանրամասն խոսել ենք ներքոնշյալ հոդվածում։
Արդեն ընդունված է նաև հիալուրոնաթթվի ներարկումը, ինչը բարձրացնում է զգայունակությունը և լորձաթաղանթի առաձգականությունը։ Հաճախ լաբիոպլաստիկայի են դիմում նրանք, որոնք ցավ են զգում սեռական հարաբերության ընթացքում կամ դիսկոմֆորտ ունեն ծննդաբերությունից հետո։
Լայն տարածում ունի նաև հիմենոպլաստիկան՝ կուսաթաղանթի վերականգնումը։
Նորարարությունը հասել է նաև կոսմետիկ միջոցներին։ Եթե նախկինում արտադրում էին միայն հատուկ գելեր լվացման համար և բուրումնավետ միջադիրներ, ապա այսօր առաջարկներն ավելի շատ են։ Սկրաբներ, պիլինգներ, յուղեր և անգամ երիտասարդացնող ու տոնավորող քսուքներ։
Վերջինս մեծ տարածում է գտել, հայտնի է VV անվամբ, ինչը հենց նույն BB քսուքն է, բայց ոչ թե դեմքի, այլ բիկինիի համար։ Այն օգտագործում են մաշկի՝ էպիլյացիայից հետո նկատվող գրգռման դեմ, փափկեցնում է և խոնավացնում այդ հատվածի մաշկը։