
Աստղագետները հայտնաբերել են ռենտգենյան ճառագայթների ամենավառ աղբյուրներից մեկը՝ ավելի պայծառ, քան միլիոնավոր Արեգակներ: Այս մասին հայտնում է Phys.org կայքը:
Առեղծվածային տիեզերական ULX օբյեկտը, որը գտնվում է UGC 6456 գալակտիկայում, հեռու է Երկրից 148 միլիոն լուսային տարի:
Մասնագետները վերլուծեցին UGC 6456 ULX-ի արխիվային լուսանկարները: Պարզվել է, որ օբյեկտը փոխել է լուսավորությունը՝ գագաթնակետային արժեքի ավելի քան երկու կարգի մեծացմամբ: Գիտնականները չեն կարող բացատրել օպտիկական և ռենտգենյան միջակայքում փոփոխականության բնույթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը