Գիտնականները հայտնաբերել են դիմահարդարման մահացու վտանգ: Այս մասին հայտնում է ВВС-ն:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դիմահարդարման տասն ապրանքներից ինը և կոսմետիկան ինքնին աղտոտված են պոտենցիալ մահացու մանրէներով:
Բիրմինգհեմի Ասթոնի համալսարանի գիտնականներն իմացել են, որ դրա պատճառը կանոնների անտեսումն է: Կանայք չեն լվանում խոզանակներն ու դիմահարդարման սպունգները և անտեսում են դիմահարդարման միջոցների ժամկետի ավարտը:
Գիտնականները մանրադիտակով զննել են 96 շրթներկ և 107 շուրթերի փայլ, 92 մատիտ աչքերի համար, 93 սևաներկ և 79 սպունգ՝ դիմահարդարման համար: Պարզվել է, որ վերջին շրջանում վնասակար մանրէների կոնցենտրացիան կազմել է ավելի քան մեկ միլիոն մանրէներ մեկ մլ-ի համար:
Մնացած նմուշներում աղտոտման ցուցանիշները 3-4 անգամ ցածր են եղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը