#ՄրցՈւնակ դառնալու 6 հմտություն. Արփի Կարապետյան. boon.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

#ՄրցՈւնակ դառնալու 6 հմտություն. Արփի Կարապետյան. boon.am

#մրցՈւնակ դառնալու 6 հմտությունները

Ապագա մասնագիտություն ընտրելուց և համապատասխան գիտելիքներ ձեռք բերելուց բացի, ապագայի մասնագետը պետք է ունենա որոշակի հմտություններ և կարողանա անել որոշակի բաներ, որոնք կօժանդակեն իրենց շարունակական աճին և կարժեքավորեն իրեն որպես կադր: Այսօր ես ուզում եմ պատմել այն վեց հիմնական հմտությունների և կարողությունների մասին, որոնք ձեզ պետք կգան և որոնք պետք է ակտիվորեն զարգացնել:

Սովորելու և աճելու, ինքնազարգանալու հմտություններ: Մեր աշխարհը դարձել է արագ փոփոխությունների հարթակ, ու այդ փոփոխությունները գնալով ավելի ու ավելի են ավելանում, այսօրվա գործի կամ աշխատանքի բովանդակությունը կտրուկ փոխվում է վաղը, ինտենսիվանում է և ձևափոխվում: Եթե մարդիկ չսովորեն նոր բաներ և չունենան արագ սովորելու հմտություններ, ապա ուղղակի չեն հասցնի և պատրաստ չեն լինի վաղվա օրվան:

Պրոակտիվությունն և դրական մոտեցում։ Գործատուները վկայում են, որ այսօր թիմի լավագույն և առաջ գնացող անդամները այն մարդիկ են, ովքեր ակտիվ են և չեն նստում-սպասում, թե ինչ պետք է անեն: Նրանք մշտապես իրենք են հանդես գալիս առաջարկներով և իրենք իրենց հանձնարարություններ տալիս:Սա ապահովում է զարգացում և ընկերության գործերի մեջ ակտիվ մասնակցություն:

Հուզական բանականություն կամ EQ։ EQ-ն հնարավորություն է ճանաչել, հասկանալ և ղեկավարել մեր սեփական հույզերը, ինչպես նաև ճանաչել, հասկանալ և ազդել ուրիշների հույզերի վրա: Դրա մեջ մտնում են նաև մարդու զգացմունքները տեղյակ լինելու, վերահսկելու և արտահայտելու, ինչպես նաև միջանձնային հարաբերությունները խոհեմորեն և կարեկցորեն վարելու կարողությունները: Հուզական բանականությունը բանալի է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ​​հաջողության համար:

Խնդիրների լուծում, տարաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։  Այսօրվա աշխատողից պահանջվում է լուժել խնդիրներ, արագ հավաքել տեղեկություններ և գտնել լուծման առավել արդյունավետ տարբերակները: Տարբեր լուծումների արագ փնտրտուքը թույլ է տալիս դուրս գալ մեծ քանակի աննախադեպ և գործի բնույթից դուրս իրավիճակներից, որոնցով հագեցած է աշխատանքային այսօրվա առօրյան, օգնել մյուսներին և տալ արդյունք:

Ճկունություն, Հարմարվողականություն, ադապտացման կարողություն։ Ադապտացման կարողությունը բնածին չէ, այլ հմտություն է, որ կարելի է զարգացնել: Այն պահանջում է մարդուց զարգացնել այսպես կոչված բաց միտք՝ նոր գաղափարները, գործիքները տեխնիկաները ընկալելու, դիմակայելու և փոփոխվելու հմտություններ: Ճկունությունը ավելի շատ պատրաստակամություն է մյուսների հետ հանդիպելու համար կես ճանապարհ առաջ գնալը, որպեսզի գործը և գաղափարը չտուժի։ Կարևոր կոմպոնենտ է այս գործում նաև ստրեսադիմացկունությունը, քանի որ այսօր տեմպի հետ մեծ է հուզական լարումը: Մի խոսքով, պետք է դառնալ մարդ, որը հավասարակշռված է և էներգիայի անսպառ մատակարարման աղբյուր է մյուսների համար:

Հաղորդակցում։ Մարդկանց հետ հաղորդակցվելու և բանակցելու հմտությունները այսօր կարևոր են և կրիտիկական: Դրան ավելանում է մարդկանց ծառայություն մատուցելու, այսինքն օգտակար լինելու հմտությունը։ Մյուս կողմից հաղորդակցման մեջ այսօր կարևոր կոմպոնենտ է շփման թափանցիկությունը․ մենք չպետք է վակուում ստեղծենք մեր շուրջ։

boon.am