Սառեցված սաղմերից ծնված երեխաները 154 տոկոսով ավելի հաճախ են բախվում քաղցկեղային հիվանդությունների, քան բնական ճանապարհով կամ թարմ սաղմերով բեղմնավորվածները։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Journal for the American Medical Association-ում։
Գիտնականները միաժամանակ չեն կարողացել ապացուցել, որ հենց ԱՄԲ-ն է հանգեցրել քաղցկեղի բարձր ռիսկի։ Քանի որ բարձր ռիսկը հայտնաբերվել է միայն սառեցված սաղմերի պարագայում, գուցե խնդիրը հենց սառեցման և ապասառեցման պրոցեսի մեջ է, գուցե քիմիական նյութերի օգտագործումն է այդ պրոցեսում նպաստում գենետիկ փոփոխություններին, որոնք հետագայում հանգեցնում են քաղցկեղի։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ անպտղության բուժման ժամանակ կիրառվող դեղերը, ԱՄԲ միջամտությունը կամ սերմնաբջջի ներցիտոպլազմային ներարկումը ռիսկը չեն բարձրացրել։ Իհարկե, որոշ հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են կանացի սեռական հորմոնների (էստրոգենների) կիրառման հետ կապված՝ անպտղության բուժման ընթացքում։