
Այսօր դոնորական օրգանները պահելը հնարավոր չէ, դրանք շուտով անպիտան կդառնան տրանսպլանտոլոգիայի համար: Սակայն ռուս գիտնականները միջոց են գտել պահպանման ժամկետը 4 անգամ մեծացնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կենդանիների վրա փորձարկումները կսկսվեն մյուս տարի: Պետք է հասկանալ, թե արդյոք աշխատունակ է օրգանը ամբողջությամբ կամ արդյոք գազային կոնսերվացման մեթոդը հարմար է ոչ մաիյն սրտի, այլ նաև լյարդի և երիկամների համար»,- նշել է Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի նոր վիրաբուժական տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Սուշկովը:
Գիտնականներն առաջարկում են օրգանների կոնսերվացման համար օգտագործել ոչ թե հեղուկ, այլ հատուկ կոնսերվացված գազ:
«Իմաստն այն է, որպեսզի հետադարձելի կերպով դադարեցվեն հյուսվածքներում մետաբոլիկ պրոցեսները: Դրա համար նախ օգտագործվում է հատուկ կազմի լուծույթ: Զուգահեռաբար անցկացվում է սառեցում մինչև 2-4 աստիճան: Այդպիսով օրգանը պահպանվում է մինչև փոխպատվաստումը»,- ասել է մասնագետը: