Գրատպության տաճարի երեք թեւից երկուսում աշխատել եմ 90-ականներին եւ 2000-ականների սկզբին։ Անմխիթար վիճակը զգացել եմ անձամբ, բոլոր զգայարաններով։ Դա պետք էր վերացնել եւ արագ։
Բայց ինչո՞ւ մնջախաղի թատրոն, ինչո՞ւ հենց թատրոն։ Տարածքը կարելի էր տրամադրել Երեւանի քաղաքային գրադարանին, որն արդեն բավական ժամանակ գտնվում է կառավարության 3-րդ մասնաշենքի նկուղում։
Գրատպության շենքում, տպարանի նախկին պահեստի տեղում գրադարան տեղադրելն ավելի հարմար չէ՞ր. եւս մեկ հարկ բարձրացնելու կարիք է:
Իսկ թատրոնների «պետական» նպատակահարմարության մասին պետք է մտածել։ Թատրոնի արժեքը հանդիսատեսն է, լեցուն դահլիճը, ոչ թե արտասահմաններում ստացված պատվոգրերն ու զինանշանով կնիքը։
Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: