Փղերն ունեն հղիության ամենաերկար ժամանակահատվածը՝ 22 ամիս: Դրա պատճառով նորածինները ծնվում են բավականին մեծ, և մայրիկի հետ նրանց հարաբերություններն այնքան ուժեղ չեն, որքան մյուս տեսակների դեպքում է:
Չժուան Չժուան փղիկը ծնվել է Չինաստանի վայրի բնության արգելավայր Շենդիաշանում: Արգելոցի աշխատակիցները ստիպված են եղել բաժանել ձագին մորից, քանի որ նա փորձում էր սպանել փղիկին:
Փղիկը դժվարությամբ է տարել բաժանումը. նա 5 ժամ անդադար լաց է եղել: Աշխատակիցները փորձել են մխիթարել փղիկին՝ անընդհատ նրա կողքին լինելով:
Փղերը սոցիալական կենդանիներ են, և նրանց անհրաժեշտ է իրենց տեսակի ներկայացուցիչների ընկերակցությունը: Բայց լինում է, որ էգերը մայրական բնազդ չեն ունենում և կարող են լուրջ վնաս հասցնել իրենց երեխաներին:
Բարեբախտաբար, Չժուան Չժուանը հաղթահարել է բարդ փորձությունը և այժմ իրեն լավ է զգում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը