Բրիտանացի թոփ-մոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը Vogue հանդեսի վարկածով ճանաչվել Է 2019 թվականի ամենաոճային կանանցից մեկը: Լավագույն ճաշակի տեր հայտնիների ամբողջական ցուցակը հրապարակված Է հրատարակության կայքում: Լրագրողները նշում են, որ վերջին 12 ամսվա ընթացքում մոդելի զգեստապահարանում գերակշռել են Valentino, Versace եւ Alexander McQueen բրենդների հագուստները: Նրանք առանձնացրել են Mugler-ի՝ փետուրներով եւ խորը լանջաբացվածքով վարդագույն զգեստը, որը նա հագել Էր Fashion For Relief բարեգործական կազմակերպության միջոցառմանը: Վարկանիշում նաեւ հայտնվել Է անգլիացի կինոդերասանուհի Ջեմմա Չանը:
Հանդեսի տվյալներով՝ ոճաբան Ռեբեկա Քորբին-Մյուրեյի օգնությամբ կարմիր ուղեգորգի համար դերասանուհուն հաջողվում Է ստեղծել գլամուրային, բայց միեւնույն ժամանակ հարմարավետ կերպարներ: Ցուցակում հաջորդը ամերիկացի երգչուհի եւ դիզայներ Ռիհաննան Է: Հայտնին ամենաոճավոր կնոջ կարգավիճակ Է ստացել ոչ միայն Fenty նորաձեւության սեփական բրենդի շնորհիվ, այլեւ այն բանի համար, որ մասնակցել Է համաշխարհային մակնիշների հետ գործակցությանը, ինչպես նաեւ օգնել Է զարգանալ սկսնակ դիզայներներին: Թվարկված աստղերին միացել Է նաեւ բրիտանացի դերասանուհի Ֆիբի Ուոլեր-Բրիջը, որը հայտնի Է «Ֆլիբեգ» սերիալում իր խաղացած դերով: Էպիզոդներից մեկում Ուոլեր-Բրիջը հայտնվում Է սեւ կոստյումով, որը գնվել Է TopShop խանութում: Սերիալի թողարկումից հետո նույնպիսի նմուշները վայրկենապես գնել են: Ամենաոճայինների հնգյակը եզրափակում Է բրիտանացի մոդել Ադվոա Աբոախը: Անցյալ տարվա ընթացքում, Vogue-ի խմբագրության կարծիքով, Աբոախի լավագույն կերպարը դարձել Է սեպտեմբերին Լոնդոնի նորաձեւության շաբաթվա զգեստը: Մոդելը հայտնվել Է Molly Goddard-ի՝ սեղմանախշերով գործվածքից կարված վարդագույն զգեստով, Gucci-ի՝ ուսից կախվող պայուսակով եւ Chanel-ի սեւ բալետկաներով: Դեկտեմբերին ավելի վաղ ֆրանս-ամերիկացի դերասան Թիմոթի Շալամեն ճանաչվել Է աշխարհի ամենաոճային տղամարդը: Այս տիտղոսը դերասանն ստացել Է GQ հրատարակությունից՝ նորաձեւության յուրօրինակ լուծումների շնորհիվ, որոնք նա ցուցադրում Է կարմիր ուղեգորգերի վրա: