Հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը Jimmy Kimmel Live շոուի հանդիսատեսներին գերել Է իր բաց հագուստով: Տեսանյութը հրապարակված Է YouTube-ում:
Ամենաուժեղ կնոջ՝ կապիտան Մարվելի դերակատարուհին համանուն ֆիլմում ժամանակավորապես դարձել Է հաղորդավարուհի եւ եթերում հայտնվել Է խորը լանջաբացվածք ունեցող սեւ զգեստով: Նա կատակել Է իր արտաքնի շուրջ: «Նա (հաղորդավար Ջիմմի Քիմելը) ասել Է՝ ինձ զգամ ինչպես տանը: Այնպես որ ես եկել եմ նրա գրասենյակ, հանել կրծկալս եւ, քանի որ հարբած Էի, բազմաթիվ ծածկոցներ եմ պատվիրել ինտերնետ-խանութից»,-ասել Է Լարսոնը:
Հանդիսատեսներից շատերն ուշադրություն են դարձրել կերպարին եւ այն դրական են գնահատել սոցցանցերի հրապարակումներում: «Նա հիանալի տեսք ունի»,- նշել Է դերասանուհու երկրպագուներից մեկը:
«Բայց չԷ որ իսկապես հնարավոր Է սիրել մեկին, հարգել նրա տաղանդը եւ դրա հետ մեկտեղ գնահատել այս ցնցող խորը բացվածքը կրծքի վրա»,-եզրափակել Է մեկ այլ յուզեր: Ավելի վաղ IMDb-ը Լարսոնին ճանաչել Է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին: Գլխավոր գործոններից մեկը դարձել Է «Կապիտան Մարվել» գերհերոսական կինոնկարի թողարկումը, ինչպես նաեւ նրա հայտնվելը Marvel-ի կինոաշխարհի մեկ այլ ֆիլմում՝ «Վրիժառուներ. ֆինալ»-ում: Լարսոնը ճանաչում Է ստացել 2015 թվականին «Սենյակը» ֆիլմի շնորհիվ: Ժապավենում խաղացած դերի համար նա «Օսկար» մրցանակ Է ստացել որպես լավագույն դերասանուհի: