Ինչո՞ւ է խորհուրդ տրվում բացառել սպիտակաձավարով ապուրը սննդաբաժնից
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է խորհուրդ տրվում բացառել սպիտակաձավարով ապուրը սննդաբաժնից

Սպիտակաձավարը հեշտ պատրաստվում և հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, բայց ապուրի մեջ, որը պատրաստում են նրանից, համարյա չկան ոչ վիտամիններ, ոչ որևէ օգտակար այլ նյութեր, միայն սպիտակուցային նյութեր։ Այս մասին տեղեկացնում է գաստրոէնտերոլոգ Անժելիկա Շակիրովան (Ռուսաստան)։

Ավելին, եթե սպիտակաձավարով ապուրը պատրաստեք կաթով և ավելացնեք շաքար ու կարագ, այն կվերածվի «իսկական կալորիական ռումբի». օրգանիզմը կստանա բազմաթիվ ավելորդ կալորիաներ՝ միաժամանակ գրեթե չստանալով օգտակար սննդանյութեր, նշել է մասնագետը ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։

Սպիտակաձավարի ապուրի մյուս վտանգն այն է, որ ֆիտինի թթվի պատճառով այն կարող է դառնալ օրգանիզմում կալցիումի առաջացման խախտման պատճառ։ Ֆիտինի թթուն բարդացնում է օրգանիզմի կողմից մագնիումի, ցինկի և երկաթի յուրացումը, ինչպես նաև խանգարում է կալցիումի առաջացմանը, ուստի մարդու մոտ կարող են առաջանալ կարիես և օսթեոպարոզ, նշել է սննդաբան Մարինա Մակշինան (Ռուսաստան)։

Մասնագետները խորհուրդ են տալիս բացառել սննդաբաժնից սպիտակաձավարով ապուրը՝ այն փոխարինելով ավելի օգտակարներով՝ հնդկաձավարի, վարսակի (ոչ արագ պատրաստման) և այլ ապուրներով։

med.news.am