Ժելատինի փոշին պարունակում է կոլագեն, որն ապահովում է ամրությունն ու առաձգականությունը, ինչն էլ հենց անհրաժեշտ է փխրուն մազերին: Cosmo.ru-ն ներկայացնում է ժելատինով, կաթով և մեղրով դիմակ մազերի համար:
Ժելատինով դիմակի այս բաղադրատոմսում ջուրը փոխարինեք կաթով: Վերցրեք մեկ ճաշի գդալ ժելատինի փոշի և երեք ճաշի գդալ կաթ: Ժելատինը լուծեք կաթի մեջ, թողեք՝ 20 րոպե թրմվի, այնուհետև տաքացրեք ջրային գոլորշու վրա, բայց եռման մի հասցրեք: Խառնուրդին ավելացրեք մեկ ճաշի գդալ մեղր և ձեր նախընտրած եթերայուղի մի քանի կաթիլ: Առաջարկվում է այս դիմակը պահել 40 րոպե և լվանալ տաք ջրով ու շամպունով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը