Carnegie Mellon University–ից գիտնականները մտադիր են ստեղծել ուտելու համար պիտանի մարտկոցներ, որոնք էներգիա կմատակարարեն կուլ տալու համար նախատեսված բժշկական սարքերին, օրինակ՝ տեսախցիկով հաբերին: Ուտելու ենթակա մարտկոցների շնորհիվ հնարավոր կլինի զգալիորեն ընդլայնել ախտորոշման համար գործածվող սարքերի ցանկը:
Նախկինում չէր հաջողվում ստեղծել բիոդեգրադացվող մարտկոցներ ու դրանք օրգանիզմից դուրս էին գալիս բնական ճանապարհով: Խնդիրն այն է, որ նման սարքերի հաճախակի գործածումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա՝ դրանք կարող են թունավոր լինել ամբողջ օրգանիզմի համար: Carnegie Mellon University -ի գիտնականների մշակումը լավ ու առավել անվնաս այլընտրանք է:
Մարտկոցն արդեն պատրաստ է, ու հիմա գիտնականները փորձում են դրա համար լուծելի անվտանգ պատյան ստեղծել: Դրա համար նրանք ծրագրում են այլ բիոնյութեր գործածել, օրինակ պեկտին: