Դիմահարդար, ոճաբան Մերի Համբարձումյանը բացահայտում է 2020 թվականի դիմահարդարման տենդենցները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դիմահարդար, ոճաբան Մերի Համբարձումյանը բացահայտում է 2020 թվականի դիմահարդարման տենդենցները

2020 թվականի նորաձևության և դիմահարդարման թրենդների մասին Asekose.am-ը խոսել է «Ագա Քանքանյան» իմիջ կենտրոնի դիմահարդար Մերի Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց այն մասին, թե ինչպես կանայք պետք է ներկայանան 2020 թվականին:

«Առհասարակ, 2020-ի գլխավոր թրենդն «առողջ դեմքն» է: Այն արդիական էր նաև 2019-ին, իսկ եկող տարում արտահայտված կլինի հատկապես «ցրտահարված այտերի» տպավորություն ստեղծելու միտումը: Սա կարելի է կիրառել նաև ամենօրյա դիմահարդարման ժամանակ:
Ինչպես այս տարի, եկող տարի ևս ընդգծված և ներկված հոնքերը հակաթրենդ են լինելու. դրանք պետք է ունենան խնամված և բնական տեսք: Եվ, այս տարվա դիմահարդարման գլխավոր տենդենցների շարքը կարելի է եզրափակել բոլորի կողմից սիրելի աղեղներով, միայն թե 2020-ին դրանք կփոխեն իրենց գույները. սևին կփոխարինեն սպիտակը, երկնագույնը, վարդագույնը, նարնջագույնը, կարելի է ասել՝ բոլոր գույները»:

Այն հարցին, թե ինչպիսի՞ տեսք պետք է ունենան շուրթերը, Մերին ասաց, որ եթե դիմահարդարումը պայծառ է, ապա կարող եք օգտագործել պարզապես մեղմ թափանցիկ փայլ և եթե ուզում եք կենտրոնանալ շրթունքների վրա, ապա պետք է ընտրեք կարմիր կամ գինու գույն:

Ամբողջությամբ՝ asekose.am