
Երգիչ Միհրան Ծառուկյանն ու երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն արդեն մեկ ամիս է, ինչ ամուսնացած են և Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում իրար հավերժ սիրելու խոստում են տվել: Այս կապակցությամբ Արփին instagram-ի իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել «ամուսնական կյանք» հեշթեգով։
«1 ամիս միասին»,–լուսանկարին կից գրել է նա:
Զույգի հետևորդներն անմիջապես արձագանքել են հրապարակմանը։
«Երջանիկ լինեք ու միշտ միասին», «Իրար համար եք ստեղծված», «Իդեալական զույգ եք»,–լուսանկարի մեկնաբանություններում գրել են նրանք։
https://www.instagram.com/p/B7TmS5eHfbZ/?utm_source=ig_embed