SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը ղբերգություն Է համարում դեպի Լուսին թռիչքների համար NASA-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի տանող հրթիռը՝ դրա մեջ բազմակի օգտագործման տարրերի բացակայության պատճառով:
«SLS-ի հիմնարար խնդիրն այն Է, որ այն բազմակի օգտագործման չԷ: Դա նշանակում Է, որ մեկ միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը ոչնչացվում Է յուրաքանչյուր արձակմամբ: Հարյուրտոկոսանոց ողբերգություն»,- գել Է նա Twitter-ում:
Ի տարբերություն SLS-ի, SpaceX ընկերության մշակման Falcon Heavy գերծանր հրթիռն ունի բազմակի օգտագործման բլոկներ (երկու կողային և մեկ կենտրոնական), որոնք խնդրի կատարումից հետո վերադառնում են Երկիր:
Սկզբնապես SLS հրթիռի առաջին մեկնարկը պլանավորվել Էր 2017 թվականին: Մշակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել Է 2020 – 2021 թվականներ: Դրա ընթացքում պլանավորվում Է արձակել Orion անօդաչու տիզերանավը Լուսնի շուրջը թռիչք կատարելու համար:
2022 թվականին նախատեսված Է SLS-ով Orion տիեզերանավ ուղարկել Լուսնի շրջաթիռ կատարելու համար, 2024 թվականին՝ ևս մեկ Orion տիեզերանավ՝ Լուսնի մակերևույթի վրա երկու աստղանավորդների իջեցնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: