Ժողովուրդ ջան
Շատերից եմ լսում, որ սպանդանոցային մորթի անցնելու համար նախ պետք է պայմաններն ապահովել: Համաձայն եմ 100%-ով: Եվ պայմաններն ապահովված են և դա ապահովել է, որքան էլ տարօրինակ հնչի, սպանդանոցային մորթի ՊԱՐԴԱԴԻՐ պայմանը…
Սպասեք, վա՜յ, ասում եմ
Այսօր՝ հունվարի 21-ին, արդեն 38 գործող սպանդանոց կա, 6 օր առաջ՝ հունվարի 15-ին, ընդամենը 22-ն էին, վաղն արդեն ավելի շատ կլինի. 20-ը ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման… ամսի 15-ից արդեն 17 զանգ ունեմ միայն թեժ գծով՝ սպանդանոց կառուցելու պայմաններին են ուզում ծանոթանալ: Երեկ ուղիղ եթերում եզդի համայնքի ներկայացուցիչն էր, բացատրեցինք՝ համոզվեց… մտածում է սպանդանոց կառուցելու առաջարկ անել իր համայնքում: Այսօր գալու են մեզ մոտ՝ պայմաններին ծանոթանալու… մեր աշխատակիցներին տասնյակ մարդիկ են սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնել: Բազմաթիվ գյուղացիներից զանգեր ենք ստանում, գոհ են, որ միջնորդների կամայականություններից ազատվելու են…
Այս բոլորը չէր լինի, եթե ՊԱՐՏԱԴԻՐ պայմանի սկզբունքը կյանքի չկոչվեր: Կառավարության որոշումն ուժի մեջ է 2018-ի հուլիսի 1-ից: Պարտադիր պահանջին չէինք հետևում, սպանդանոցների քանակն 17-ն էր… չհետևելու ընթացքում ԸՆԴԱՄԵՆԸ 5 սպանդանոց էր բացվել…. համեմատեք!!!
Մի երկու ամիս հետո որևէ սպանդանոց որևէ գյուղից 30 կմ-ից հեռու չի լինելու, ինչը նշանակում է, որ կենդանին տեղեփոխվելու է ԱՆՎՃԱՐ: Մորթի արժեքը կա և լինելու է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ խոզի համար: Սպանդանոցների ավելացմանը զուգահեռ գինն իջնելու է. շուկայի օրենքն է:
Էնպես որ, իմ հարգելի, սիրելի ժողովուրդ ջան, պայմանն ապահովվում է ընթացքում և սուղ ռեսուրսներով երկրի համար սա տրամաբանական միակ ճանապարհն էր:
Հ.Գ. Ամենախիստ վերահսկողություն է իրականացվելու սպանդանոցների նկատմամբ:
#ԱնվտանգՍնունդ
#ԱռողջՀասարակություն
Սննդի անվտանգության փորձագետ Անուշ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: