Քարդիֆի համալսարանի մի խումբ գիտնականների հայտնագործությունը կարող Է բժիշկներին թույլ տալ մարդու իմունային համակարգը «տրամադրել» քաղցկեղային բջիջների դեմ: Դա կարող Է քաղցկեղի դեմ ունիվերսալ դեղամիջոցի ուղի բացել:
Մեթոդն առայժմ կլինիկական փորձարկումներ չի անցել, սակայն հետազոտողներն ասում են, որ այն վիթխարի ներուժ ունի: Աշխատանքի հակիրճ շարադրանքը հրապարակված Է Nature Immunology հանդեսում:
Հետազոտության Էությունը «անսովոր» եղանակների որոնումն Է, որոնցով իմունային համակարգը պայքարում Է քաղցկեղային ուռուցքների դեմ: Գիտնականներին հաջողվել Է հայտնաբերել T-լիմֆոցիտի հատուկ տեսակ՝ բջիջներ, որոնք մարդու օրգանիզմում պատասխանատու են իմունային հակազդման համար:
Սակայն գիտնականների գտած բջիջն, ի տարբերություն մյուսների, կարող Է հակազդել տարբեր տեսակների սպառնալիքների:
«Շանս կա, որ դա կարող Է բուժել բոլոր հիվանդներին: Նախկինում ոչ ոք չԷր կարծում, թե դա հնարավոր Է»,- BBC-ի հետ կայացած զրույցում ասել Է հետազոտող Հենրի Սիուելլը:
T-լիմֆոցիտների (կամ T-բջիջների) մակերեւույթին կան քիմիական ռեցեպտորներ, որոնց միջոցով դրանք որոշում են օրգանիզմի համար վտանգավոր անտիգեները:
Գիտնականների խմբին հաջողվել Է իրենց գտած T-լիմֆոցիտների տեսակին հարկադրել գրոհելու լայն սպեկտրի քաղցկեղային բջիջների վրա:
Մեթոդը փորձարկվել Է թոքերի քաղցկեղի, արյան, աղիների, կրծքագեղձի, ոսկրի, շագանակագեղձի, ձվարանների եւ արգանդի վզիկի քաղցկեղի բջիջների վրա:
Լիմֆոցիտը ոչնչացրել Է քաղցկեղային բջիջները եւ չի վնասել առողջությանը: