Մեծ Բրիտանիայում գիտնականներին հաջողվել Է վերականգնել Նեսյամուն քրմի ձայնը, որը Եգիպտոսում մահացել Է շուրջ երեք հազար տարի առաջ: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակված են Scientific Reports հանդեսում:
Մումիայի մոտ լավ պահպանվել են ձայնալարերը եւ կոկորդը: Համակարգչային շերտագրիչի միջոցով ինժեներները կազմել են հանգուցյալ քրմի խոսքի գործարանների եռաչափ մոդելը եւ այն տպել 3D-տպիչով:
Այն միացրել են արհեստական կոկորդի եւ բարձախոսի եւ ձայնագրել ստացված ձայնը. «ա»-ի եւ «Է»-ի միջեւ ինչ-որ միջին ձայն:
Տեսագրության մեջ այդ ձայնը կարելի Է լսել 30-րդ վայրկյանին: Նեսյամունն ամենահայտնի եւ լավ պահպանված մումիաներից մեկն Է, որը գտնվում Է Մեծ Բրիտանիայի տարածքում (Լիդսի թանգարանում):
Քրմի աճյունով սարկոֆագը գտել են Եգիպտոսում Ամոն աստծու տաճարի պեղումների ժամանակ: Հոգեւորականն ապրել Է Ռամզես XI-ի ժամանակներում եւ մահացել մոտավորապես 50 տարեկան հասակում: Նրա սարկոֆագի վրա գրված Է խնդրանք աստվածներին՝ իրեն վերադարձնել խոսելու ձիրքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: