
Բավարիայի սպառողական կենտրոնից սննդագետ Դանիելա Քրելը “Focus.de»-ի հետ զրուցի ընթացքում թվարկել Է օգտակար մթերքներ, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը: Սննդագետն այդ ցանկի մեջ Է ներառում պահածոները: Պահածոյացված լոլիկներն, ինչպես պատմել Է նա, պարունակում են լիկոպին հակաօքսիդիչը. այն օգնում Է ամրապնդել իմունային համակարգը եւ կարող Է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն գլխավոր խնդիրն անոթի մեջ Է: Դրա ներքին պատվածքը կարող Է պարունակել բիսֆենոլ A: Նյութը կերակրի մեջ հայտնվելու դեպքում կարող Է հանգեցնել հորմոնալ հավասարակշռության խախտման: Ուստի Քրելը խորհուրդ Է տվել պահածոներ ընտրել ապակե անոթներով: Նա հորդորել Է ուշադիր վերաբերվել նաեւ ձկան գործածությանը, քանի որ, բացի օգտակար նյութերից, այն կարող Է պարունակել սնդիկ, առանձնապես թյուննոսը: