Գարեջրի անուն լսելիս մենք անմիջապես պատկերացնում ենք ոսկեգույն երանգի այդ խմիչքն իր գայթակղիչ սպիտակ փրփուրով, ինչից հետո միանգամից առաջանում է մի գավաթ սառը գարեջուր ըմպելու ցանկություն:
Սակայն քչերը գիտեն այս խմիչքի զարմանալի առավելությունների մասին:
Ձեզ ենք ներկայացնում է գարեջրի ալտերնատիվ օգտագործման 10 ֆանտաստիկ եղանակ, որ դուք հաստատ չգիտեիք:
1. Այն սնուցում է ձեր մազերն ու նպաստում մազերի արագ աճին
Գարեջուրը հարուստ է վիտամին B-ով և սիլիկոնով, որոնք մազերի առողջ աճին նպաստող գլխավոր բաղադրիչներն են: Պարզապես մի գավաթ գարեջուր լցրեք ձեր մազերին, ապա լվացեք դրանք սովորական ջրով, և շլացուցիչ փայլն ապահովված է:
2. Այն մաշկը դարձնում է հարթ և ձիգ
Գարեջուրը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք մաշկը պաշտպանում են վաղաժամ ծերությունից: Բացի այդ՝ այն ձգում և հարթեցնում է մաշկը: Փորձեք դեմքի հետևյալ դիմակը՝ մեկ ճաշի գդալ գարեջուր, մեկ ձվի սպիտակուց, 3 կաթիլ նշի յուղ: Քսեք այն մաքուր դեմքին և պահեք 10 րոպե:
3. Այն օգնում է ձեզ ավելի լավ քնել
Գարեջրի բաղադրության մեջ մտնում են այնպիսի բաղադրիչներ, որոնք հիանալի կերպով պայքարում են անքնության դեմ: Կարող եք կատարել հետևյալ հնարքը՝ լվալ ձեր ներքնակները հավասար քանակությամբ ջուր և գարեջուր պարունակող մի զանգվածով: Այդ բույրը ձեզ կօգնի ավելի արագ քնել:
4. Այն հանում է ոտքերի հոգնածությունը
Պարզապես մի քանի րոպեով դրեք ձեր ոտքերը գարեջրով լի տարայի մեջ: Գարեջուրը շատ արագ կվերացնի հոգնածությունը:
5. Այն հեռացնում է մաշկի մեռած բջիջները
Գարեջուրը հեռացնում է մաշկի մեռած բջիջները, ինչի արդյունքում մաշկը դառնում է ավելի հարթ և գեղեցիկ փայլ ստանում:
6. Գարեջրային մարինադը փափկեցնում է միսը
Գարեջուրը հիանալի լուծում է, եթե դուք ուզում եք մարինացնել միսն առանց դրա համը փոփոխելու:
7. Այն փայլեցնում է փայտե կահույքը և մետաղյա իրերը
Պարզապես մի փոքր գարեջուր լցրեք կտորի վրա և դրանով անցեք փայտե կահույքի վրայով, արդյունքում այն կսկսի փայլել, ինչպես նորը: Գարեջուրն ունի ցածր թթվայնություն և հիանալի է մետաղյա իրերի և զարդերի փայլեցման համար:
8. Այն օգնում է վերացնել ժանգոտ գոյացությունները
Գարեջրում պարունակվող թթուները հրաշալի կերպով վերացնում են ժանգը: