Մենք այստեղ ենք կարճ ժամանակով, շատ կարճ և միակ բանը, որ իրոք պարտավոր ենք անել` ինքներս մեր և հատկապես ուրիշների համար տառապանք չավելացնելն է, առանց այդ էլ նեղվածք մարմնի, սահմանափակ գիտելիքի, տափակ ինքնության, անազատ հասարակության և ավերվող բնության պայմաններում, սրանից բացի ամեն ինչ արդեն բոնուս է, եթե հարմարացրինք մի քիչ բարօրություն ավելացնել մեր և ուրիշների համար`լավ, եթե կարողացանք բոլորովին նոր գիտելիք, տեխնոլոգիաներ ու փորձառություն ավելացնել մարդկության համար, այսինքն ազատագրել մարմինը, միտքը և ինքնությունը և սովորեցնել ուրիշներին, առանց առաջին պայմանը խախտելու` թույն, եթե կարողացանք մեր երեխաներին փոխանցել մեր կուտակած ողջ գիտելիքն ու ավելի գիտակից մարդ կրթել, քան մենք ենք եղել`ընտիր, քանի որ նրանք կյանքի շարունակության համար ակամայից ցանած մեր սերմերն են ու ափսոս կլինի, որ մեզ հետ լրիվ նույնական վերարտադրություն լինեն, եթե կարողացանք կոտրել եսի խաբկանքն ու լինել իրականում միական ամենայնի ինքն իրեն տեսնող աչքն ու ինքն իրեն շոշափող գիտակցությունը` վաբշե հրաշալի:
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: