Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը հասանելի է նաև ֆրանսերեն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի գիրքը հասանելի է նաև ֆրանսերեն

Փարիզում ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը: Այս առիթով «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման մեջ Աքչամը մեծ պատիվ է համարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ներկայությունը: Պատմաբանը նաև նշել է, որ Լաքոտին հանդիպել է 2018-ին Երևանում:

Լաքոտն իր հերթին «Ֆեյսբուք»-ում նշել է. «Ուրախ էի Փարիզում հանդիպել Թաներ Աքչամին, ով գրախանութում ներկայացրեց իր «Սպանության հրամանները-Հայաստան 1915» գիրքը: Այն պատմում է նրա վերջին հետազոտությունների մասին և հաստատում է օսմանյան փաստաթղթերի իսկությունը, որոնք հանդիսանում են պետության կողմից պլանավորման ապացույցներ, որոնք հանգեցրել են հայ ժողովրդի ցեղասպանությանը»,-գրել է դեսպանը: