Բրազիլացի գրող Պաոլո Կոելոն ջնջել է մանկական գրքի սեւագիրը, որի վրա աշխատել է հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հետ, որը հունվարի 26-ին մահացել է ուղղաթիռի կործանման արդյունքում, հայտնում է AP-ն։
Պարբերականի հաղորդմամբ՝ Կոելոյի «Ալքիմիկոս»-ը Բրայանտի սիրելի գիրքն էր։ Միասին գիրք գրելու գաղափարը նրանց մոտ ծագել է դեռ 2016թ.-ին, իսկ գործի էին անցել մի քանի ամիս առաջ։ Սակայն գրողը որոշել է, որ առանց հանգուցյալ համահեղինակի գիրքը հրատարակելն իմաստ չունի։