Եվրոպական չորս երկրներում՝ Բուլղարիայում, Ռումինիայում, Ուկրաինայում և Մոլդովայում «Թողություն» կինոնախագծի տարածումով զբաղվող բուլղարական դիստրիբյուտորական ընկերությունը տեղեկացրել է, որ երկու մասնավոր հեռուստաընկերությունների առաջարկով բուլղարական համաարտադրող ընկերությունը սկսել է «Թողություն» սերիալը տեղայնացնելու, թարգմանելու, բուլղարացի կրկնօրինակող դերասանների ընտրության աշխատանքները:
Բուլղարացի գործընկերները նամակով դիմել են «Թողություն» սերիալի պատվիրատու Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը՝ իրավական հարցերը կարգավորելու նպատակով, ինչից հետո «Թողությունը», հուսով ենք, կդառնա միջազգային հեռուստաշուկայում հայտնված, հայկական առաջին ադապտացված հեռուստասերիալը: Արտադրողները եկել են համաձայնության, որ Բուլղարիայում կցուցադրվի «Թողության» հեղինակային՝ 12 մասանոց տարբերակը:
©Parallels Filmproduction llc
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: