
ԱՄՆ Գիտությունների ազգային հիմնադրամը ցույց է տվել Արևի մակերևույթի ամենադետալային լուսանկարը: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Լուսանկարն արված է Դանիել Կ. Ինույեի արևային աստղադիտակի կողմից: Տվյալ պահին այն նախկինում արված լուսանկարներից ամենադետալայինն է:
Աստղագետները նշում են, որ պատկերի այդպիսի հստակությունը կարող է կարևոր մանրամասներ ներկայացնել գիտնականների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը