Ինչո՞ւ Սթիվ Ջոբսին չհաջողվեց բուժվել քաղցկեղից. պատմում է նրա բժիշկը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ Սթիվ Ջոբսին չհաջողվեց բուժվել քաղցկեղից. պատմում է նրա բժիշկը

Հայտնի ուռուցքաբան Դևիդ Ագուսը պատմել է, թե ինչու Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին չհաջողվեց բուժվել քաղցկեղից:

Forbes-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ջոբսը երբեք չէր զբաղվում պրոֆիլակտիկայով, ինչպես նաև հրաժարվում էր բուժման այլ մեթոդներից: Ավելին, մասնագետների էր դիմում շատ ուշ:

«Բժիշկները, որոնց նա նախկինում դիմել էր, սխալ էին: Նրանք խորհուրդ էին տվել ոչ թե օպերացիա, այլ նուտրիցիաթերապիա, և քաղցկեղը տարածվել էր ամբողջ օրգանիզմով մեկ: Դա էր սխալը»,- ասել է Ագուսը:

Դևիդ Ագուսը ուռուցքաբանության ոլորտում ուսումնասիրությունների համար բազմաթիվ մրցանակների է արժանացել: Նա գլխավորում է հետազոտությունների միջդիսցիպլինար խումբը, զբաղվում է քաղցկեղի դեմ պայքարի նորագույն միջոցներ որոնելով: Սթիվ Ջոբսը դիմել էր Ագուսի թիմին, երբ հայտնի էր դարձել, որ հիվանդությունը զարգանում է:

Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նա 56 տարեկան էր:

Դևիդ Ագուսի խոսքով՝ ասպիրինի ամենօրյա ցածր քանակությամբ (75 միլիգրամ) ընդունումը թույլ է տալիս 46%-ով նվազեցնել քաղցկեղի զագացման ռիսկը: Եվս մեկ արդյունավետ միջոց են մշտական հետազոտությունները, նույնիսկ եթե հիվանդության որևէ նախանշան չկա:

med.news.am