
Ուրախ նորություն
Մեր նոր սարքը հասավ լաբորատորիա։ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համաֆինանսավորմամբ գնեցինք լրիվ նոր սերնդի միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետոր, որն աշխատում է առանց ֆիլտրերի, հետևաբար մեծացնում է տարբեր տեսակի փորձեր անելու հնարավորությունը։ Սարքը օգտագործելու ենք հակավիրուսային նյութերի մեծածավալ սկրինինգի և մի շարք այլ փորձերի մեջ։
Կենսաբան Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից