Հայ գիտնականը մարդկանց կփրկի մեքենաների արտանետումներից. նոր սարքն արդեն ստեղծվել է. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայ գիտնականը մարդկանց կփրկի մեքենաների արտանետումներից. նոր սարքն արդեն ստեղծվել է. armeniasputnik.am

Հայ գիտնական Կարո Մոսիկյանը նոր սարք է ստեղծել, որը մեքենաների արտանետումներից որսում է CO2-ը։ Փորձնական մոդելն արդեն հավաքված է։ Ամեն տարի մթնոլորտ է արտանետվում մի քանի տասնյակ միլիարդ ածխաթթու գազ։ ԱՄՆ-ի Էներգետիկ գերատեսչության գնահատականով՝ 2017թ.-ին CO2-ի արտանետումները՝ կապված էներգետիկայի հետ (այսինքն` վառելիքի այրման), ԱՄՆ-ում կազմել են ավելի քան 5 միլիարդ, իսկ ամբողջ աշխարհում՝ ավելի քան 30 միլիարդ։

Կարո Մոսիկյանը

Կլիմայի փոփոխության հարցով փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) տվյալներով՝ համաշխարհային տրանսպորտային արտանետումներն ավելի արագ են աճել, քան ցանկացած այլ ոլորտի արտանետումները (ներառյալ արդյունաբերությունը)։ 1970թ.-ից դրանք կրկնապատկվել են, ընդ որում, այդ աճի 80 տոկոսը բաժին է ընկել մեքենաներին (մարդատար և բեռնատար)։

Այդ անվերջ արտանետումներից մարդկանց փորձում է փրկել տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի դասախոս Կարո Մոսիկյանը։ Նա փոխարկիչ է մշակել մեքենաների արտանետումներից CO2-ը որսալու համար։

Արտանետումները կրճատող փոխարկիչներ արդեն կան, բայց բավական թանկ են (դրանք պատրաստվում են պլատինից կամ պալադիումից)։ Կան նաև ածխաթթու գազը որսալու արդյունաբերական միջոցներ, որոնք օգտագործվում են արտասահմանյան խոշոր գործարաններում և ՋԷԿ-երում։ Նման սարքերը կիրառվում են նաև հատուկ օբյեկտներում (սուզանավեր և տիեզերանավեր), բայց էլի էժան չեն (պատրաստված են լիթիումի հիդրօքսիդի հիման վրա)։

Վերջերս Սթենֆորդի համալսարանի գիտնականները մշակել են կատալիզատոր, որը CO2-ը վերածում է բնական գազերի (մեթան, պրոպան և բութան), բայց այդ մշակումն առայժմ գտնվում է լաբորատոր փուլում։

«Իսկ սովորական ավտոմեքենաների համար չկա CO2 զտելու տեխնոլոգիա, համենայն դեպս, այն ոչ մի տեղ չի ներդրվել և պատրաստ չէ ներդրման», – ասում է Մոսիկյանը։

Կարո Մոսիկյանի ստեղծած սարքը

Նրա փոխարկիչում, որը միանում է ավտոմեքենայի խլացուցիչին, գազը զտվում է վեց բաղադրիչներից կազմված հանքային միացությունների օգնությամբ։ Պարզ ասած՝ փոխարկիչի մեջ եղած կատալիզատորում օգտագործվում են ոչ թե թանկարժեք մետաղներ, այլ սովորական քարեր (հանքանյութերի տեսակները և համամասնությունները, բնականաբար, չեն բացահայտվում), ուստի այդ կատալիզտորներն ավելի էժան են, քան պալադիում-պլատինայինները։ Դրանք մի քանի հարյուր դոլար արժեն և աշխատում ենք 500-600 աստիճան ջերմաստիճանի դեպքում։

«Իսկ մեր կատալիզատորն աշխատում է 80-100 աստիճանի դեպքում և արժե 1000-1200 դրամ։ Այն բավականացնում է 10-12 հազար կիլոմետր վարելու համար՝ կախված շարժիչի ծավալից»,- ասաց Մոսիկյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am