Առայժմ ընդամենը չորս ֆիլմ եմ նայել Օսկարի հավակնորդներից՝ «Մի անգամ Հոլիվուդում», «Մակաբույծներ», «Ճագար Ջոջո» ու «Ջոքեր»։
Այս չորսից ամենաամենաՉհավանածս «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած «Մակաբույծ»-ն է։
«Ջոքեր»-ն էլ էր ՎԱՏ ֆիլմ, բայց դե որտեղ Խոակին Ֆենիքս կա, միեւնույն է՝ հմայված նայում ես։
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմից հետո հասկացա, որ «արյուն սիրող» Տարանտինոն «բարակ» սիրտ ունի, սիրեցի իրեն։
«Ճագար Ջոջոն», պարզ է, որ հնարավոր չէր առանց հուզմունքի նայել. երեխաներ էին ու պատերազմ։
Ոչ մեկն էլ Օսկարի արժանի չի, բայց «Մակաբու՞յծը»։(
Մնացածը չեմ նայել դեռ, բայց էսքանն էլ է հերիք ավելի ու ավելի համոզվելու համար, որ էս Օսկար անունով սիմպո տղան ձեռից գնացել է։
Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից: