NASA-ն կարողացել է Մարս մոլորակի կրատերներից մեկի հարևանությամբ անսովոր խորշ լուսանկարել: Իդեալական կլոր խորշն ունի 1.5 կմ տրամագիծ:
Սա կարող է լավ ապացույց հանդիսանալ այն վարկածին, որ այլմոլորակային թռչող սարքավորումների հետքերի մասին լուրերը սին չեն: Այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է Planet Today-ը:
Լուսանկարի վրա հստակ երևում է կլոր խորշը: Հայտնի է, որ NASA-ն հրապարակայնորեն չի ընդունում այլմոլորակայինների գոյությունը, սակայն պարբերաբար թողարկում է նմանատիպ բովանդակությամբ նյութեր և լուսանկարներ, որոնք ակամա թույլ են տալիս ենթադրելու, որ Արեգակնային համակարգ այլմոլորակային այցելությունները հեռու չեն իրականությունից: