Էմպատիայի մութ կողմի մասին հազվադեպ են խոսում։ Այնուամենայնիվ, այն գոյություն ունի ու կարող է թունավորել էմպատի կյանքը։
Էմպատիան քեզ այլ մարդու տեղում դնելու ու նրա մտքերն ու զգացմունքները հասկանալու կարողությունն է։ Էմպատն այն մարդն է, ով օժտված է տարբեր մակարդակներում մարդկանց հետ ռեզոնացնելու ունակությամբ և դրա շնորհիվ կարողանում է ճշգրիտ կերպով զգալ նրանց էմոցիոնալ բարեկեցությունը։
Դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ կերպ է տվյալ ունակությունը զարգացել էմպատների մոտ, սակայն շատերը համարում են, որ այն ի ծնե է ու փոխանցվում է ԴՆԹ-ի միջոցով։
Ինչպե՞ս է դա աշխատում։ Աշխարհում ամեն ինչ ռեզոնացվում է էլեկտրական էներգիայի հետ։ Համարվում է, որ էմպատներն ունակ են զգալ փոփոխությունները, որոնք գալիս են իրենց շուրջը եղած էլեկտրական էներգիայից։
Որպես կանոն՝ էմպատներին ընկալում են՝ որպես մարդկանց, որոնք անտարբեր չեն ուրիշների զգացմունքների նկատմամբ։ Նրանք սրտաբաց, հոգատար, զգայուն ու բարեգութ հոգիներ են։ Այդ պատճառով էլ դուք հավանաբար կզարմանաք՝ իմանալով, որ էմպատիան մութ կողմ ունի։
Շատերն էմպատներից աջակցություն ու ուղղորդումներ են սպասում։ Դա նաև նշանակում է, որ էմպատներն աշխարհում ավելի շատ բան են տեսնում, քան մենք։ Դա կարող է նրանց կյանքի տարբեր ոլորտներում խնդիրների հանգեցնել։
Էմպատիայի մութ կողմը
Նրանք չեն կարողանում կառավարել սեփական էմոցիաները։
Դուք կարող եք մտածել, որ էմպատը լավ է գլուխ հանում էմոցիաներից և այդ պատճառով էլ հեշտությամբ կարող է կառավարել իրենը, սակայն ճշմարտությունն այն է, որ էմպատներն անընդհատ պայքարում են այն բանի համար, որպեսզի կարողանան վերահսկել սեփական էմոցիաները։ Նրանք այնքան սուր են զգում այլոց էմոցիաները, հատկապես թախիծը, որ երբեմն կարող են նրանց ազդեցությամբ ընկնել դեպրեսիայի մեջ։
Նրանց համար դժվար է սեփական էմոցիաները զատել ուրիշների զգացմունքներից, ինչպես նաև գտնել էմպատների, որոնց հետ նրանք կկարողանային կիսվել իրենց մտքերով։
Նեգատիվ էներգիայի հետ բախումը հանգեցնում է գերհոգնածության։
Էմպատները ստիպված են լինում գործ ունենալ ինֆորմացիայի հսկայական քանակության հետ՝ էլեկտրական էներգիայի նկատմամբ իրենց զգայուն լինելու պատճառով։ Դրա հետևանքով նրանք իրենց կարող են ճնշված ու չափազանց հոգնած զգալ՝ տեղի ունեցողն իմաստավորելու փորձեր կատարելիս։
Նրանք հատկապես զգայուն ու ընկալունակ են բացասական էներգիայի նկատմամբ, և դա շատ է տխրեցնում նրանց։ Երբ այն ամենը, ինչ նրանք կարող են զգալ, նեգատիվն է, նրանք շատ արագ հոգնում են։
Նրանց օգտագործում են։
Քանի որ էմպատները շատ են վստահում ուրիշներին, միշտ հավատում են բարությանը, նրանց հաճախ են օգտագործում ոչ բարեխիղճ մարդիկ։ Էմպատներն իրենց բնույթով շռայլ են ու բարի։ Դրանով նրանք կարող են գրավել նրանց, ովքեր միայն վերցնում են՝ ոչինչ փոխարենը չտալով։
Երբ էմպատն իմանում է այն մասին, որ իրեն խաբել են, նա կարող է ընկնել խորը դեպրեսիայի մեջ։
Նրանք անտեսում են իրենց անձը։
Քանի որ էմպատները գերադասում են տալ ուրիշներին, այլ ոչ ստանալ, նրանք հաճախ են իրենց սեփական բարեկեցությունը երկրորդ պլան մղում, ներառյալ՝ գիտակցության ու մարմնի վիճակը։ Էմպատները շատ են հոգնում սթրեսներից ու մտատանջումներից, այդ պատճառով էլ նրանք հեշտորեն են մոռանում հոգ տանել իրենց մասին։
Նրանց համար դժվար է սիրահարվելը։
Քանի որ էմպատները չափազանց զգայուն են աշխարհում տիրող դաժանության նկատմամբ, նրանց համար շատ դժվար է ինչ-որ մեկին ամբողջությամբ վստահել։ Նրանք չեն բացում իրենց սիրտը, քանի որ վախենում են, որ իրենց ցավ կպատճառեն։
Նրանք չեն կարող իրենց թույլ տալ լրջորեն սիրահարվել, քանի որ մտածում են, որ չեն կարող գլուխ հանել հսկայական կրքից։
Նրանց հաճախ թվում է, թե ծանր բեռ են կրում։
Էմպատներն անշահախնդիր մարդիկ են, որոնց վրա ամեն օր թափվում է սենսորային ինֆորմացիայի հսկայական քանակություն։ Նրանք զգում են, որ պետք է մարդկանց օգնել, սակայն դա հսկայական բեռ է, քանի որ նրանք չեն կարող բոլորին օգնել, ովքեր հանդիպում են իրենց ճանապարհին։ Այնուամենայնիվ, որքան էլ որ նրանց համար ծանր լինի, նրանք կփորձեն լուծել ուրիշների խնդիրները, միայն թե թույլ չտան մարդուն ավելի ցած ընկնել։
Եզրակացություն
Էմպատները պետք է գիտակցեն, որ իրենց ուժերից վեր է լուծել աշխարհի բոլոր պրոբլեմները։
Որպեսզի էմպատիայի մութ կողմը չկլանի նրանց կյանքը, նրանք պետք է դադարեն իրենց էներգիան տալ յուրաքանչյուրին, ով կհանդիպի իրենց ճանապարհին։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը