
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) երեքշաբթի՝ փետրվարի 11-ին, հայտարարել է «Արտիմես» առաքելությունների համար տիեզերագնացների հավաքագրման մեկնարկի մասին:
«ՆԱՍԱ-ն հայտարարում է մարտի 2-31-ը «Արտիմես» առաքելությունների համար տիեզերագնացների ընտրության մասնակցության հայտերի ընդունման մասին, որպեսզի վերահսկեն տիեզերանավերը, որոնք կուղևորվեն տիեզերքի տարբեր անկյուններ, կընդլայնեն սահմանները «Արտիմես»-ի առաքելությունների շրջանակներում և դրանից դուրս»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այժմ NASA-ն ունի 48 ակտիվ տիեզերագնաց, սակայն Գրասենյակում ավելին պետք կլինի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը