«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը եւս մեկ հրաշալի առիթ է մեծարելու, արժեւորելու գիրքը եւ գրականությունը: 2008-ից սկսած` Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության որոշմամբ, փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս օրը հայ ժողովուրդը փառք ու պատիվ է տալիս Ամենայն հայոց բանաստեղծին, ով մեր ազգային ինքնության լավագույն կերտողներից է:
Գիրքը մարդու մտերիմ բարեկամն է, հավատարիմ խորհրդատուն ու անբաժան ուղեկիցը: Չի կարելի, անգամ համացանցի գերիշխանության հանգամանքը նկատի առնելով, ասել, թե այն կորցրել է իր արժեքն ու կարեւորությունը, այլեւս որեւէ դեր չունի: Ընդհակառակը, գնալով բարձրանում են նրա դերն ու նշանակությունը մեր հասարակության կյանքում, եւ այսօր մենք ականատեսն ենք գրքի վերարժեւորման ու նորովի գնահատման:
Գրքասեր է մեր ժողովուրդը եւ գրքի հանդեպ հնամյա պաշտամունք ունի: Ահավասիկ, Մովսես Խորենացու վկայությունը. «…Մար Աբաս Կատինան այս մատյանից հանելով միայն մեր ազգի հավաստի պատմությունը հույն եւ ասորի գրերով` բերում է Մծբին, Վաղարշակ թագավորին: Եվ բարեկազմ ու քաջ աղեղնավոր, արի Վաղարշակը, կորովախոսն ոը հանճարեղը, ընդունելով այն` համարելով առաջինն իր գանձերի մեջ` հրամայում է մեծ զգուշությամբ պահել արքունիքում եւ մի մասը նրանից հրամայում է արձանի վրա դրոշմել»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: