Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքն ալկոհոլիզմը համարել Է իր ամուսնալուծության եւ Բեթմենի դերից հրաժարվելու պատճառը: Նա այդ մասին պատմել Է The New York Times-ին տված հարցազրույցում: Դերասանի խոսքով՝ ալկոհոլից կախվածությունը կործանեց իր ամուսնությունը եւ կարիերան: Աֆլեքը դրա դեմ պայքարում Էր վերջին 20 տարվա ընթացքում: 47-ամյա դերասանը պատմել Է, որ կյանքում ամենից շատ ափսոսում Է իր կնոջից՝ դերասանուհի Ջենիֆեր Հառներից, բաժանվելու համար: Նա նշել Է, որ ամաչում Էր իր վարքի համար, ինչն Էլ ավելի շատ Էր տանջում իրեն: Մինչդեռ ամուսնալուծությունից հետո, 2015-2016 թվականներին Աֆլեքը, իր խոսքով, սկսել Է ավելի շատ խմել:
Նաեւ դերասանը հարցազրույցում պատմել Է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներն ազդել են այն բանի վրա, որ ինքը հրաժարվել Է Բեթմենի դերից: Դերասանը հավելել Է, որ մեղավոր Է զգում երեք զավակների՝ 14-ամյա Վայոլեթի, 11-ամյա Սերաֆինայի եւ 7 տարեկան որդու՝ Սեմյուելի առջեւ: Նա ասել Է, թե չԷր ցանկանա, որ նրանք Համացանցում դիտեին իր մասին պատմող տեսանյութը, որտեղ ինքը հարբած վիճակում Է: Աֆլեքը նաեւ պատմել Է «Խաղից դուրս» ֆիլմի մասին, որում նա մարմնավորում Է բասկետբոլի մարզիչ Ջեկ Քաննինգհեմին, որը պայքարում Է ալկոհոլիզմի դեմ: Անցյալ տարվա հոկտեմբերին Աֆլեքը հայտնվել Էր մի տեսանյութում, որտեղ նա սաստիկ հարբած վիճակում Է: Այդ ժամանակ նշվել Էր, որ դերասանը տեւական ժամանակ պայքարում Է ալկոհոլային կախվածության դեմ: Նա քանիցս հայտնվել Է վերականգնողական կլինիկաներում: Աֆլեքը նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Անհետացած կինը», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Փեռլ-Հարբորը», «200 սիգարետ», «Արմագեդոն», «Դոգմա» եւ «Աղջիկը՝ Ջերսիից» ժապավենները, ինչպես նաեւ Բեթմենին Է մարմնավորել ըստ DC-ի կոմիքսների նկարահանված մի քանի ֆիլմերում: