
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում մշտապես կիսվում է հրապուրիչ ու եթերային լուսանկարներով: Իր հետեւորդներին ու երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։
Instagram-ում հրապարակված նոր կադրում Իննան ներկայացել է ոճային կերպարում։ Նա կրում է կաշվե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, տոպ, կիսաերկարաճիտներ։ Կերպարն ամբողջացնում են վանդակավոր պիջակը, լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Իննան գրել է․ «Hollywood-Hollywood դարձրել եք Պելե։ Հայաստանում սրանից գեղեցիկ հազարավոր սարեր կան։ Հ.Գ. @willsmith -ին էի փնտրում, չգտա։ Ո՞վ գիտի, ուր ա»։